Լուրեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել նաև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Ադրբեջան
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 20-ին այցելել էր Վրաստան, այնուհետև ապրիլի 21-ին՝ Հայաստան։
ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ
ԵԽ պատգամավորներ՝ Նատալի Լուազոն, Ժորդան Բարդելան, Լորան Կաստիլյոն, Նիկոլա Բեյը, Ռայնհոլդ Լոպատկան, Նիլս Ուշակովսը, Մարիա Զախարիան գրառումներ են կատարել X-ի իրենց էջերում։
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։
ՄԹ-ն արգելել է խաղային վահանակների արտահանումը Ռուսաստան
Այսօր հայտարարված փաթեթում, որը ներառում է 150 նոր առևտրային պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ՄԹ-ն նաև դադարեցրել է այլ տեխնոլոգիաների մուտքը երկիր, ներառյալ ծրագրակազմը, որը կարող է փնտրել և շահագործել նոր նավթի և գազի հորեր։