Լուրեր
Երևանից ԵՄ-ին անդամակցելու հայտ դեռ չենք ստացել. Մարտա Կոս (ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ)
«Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին. Երևանի քաղաքապետարան
Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։
Պարոն Քոչարյան, Ձեզ եմ հարցնում. Արսեն Թորոսյան
Ինչու՞ են որոշ մարդիկ և հատկապես որոշ ընդդիմադիրներ ամբողջ օրը գովերգում Ռուսաստանին, բայց երեխաներին կամ թոռներին ունենում են Ամերիկայում։
Ռուսաստանի ազդեցության 29 վայրերում խոշտանգում են ուկրաինացիներին․ The Guardian
Ռուսաստանի իշխանությունները ստեղծել են առնվազն 29 բանտերից բաղկացած ցանց, որտեղ Ուկրաինայի քաղաքացիները՝ թե՛ ռազմագերիները, թե՛ խաղաղ բնակիչները, ենթարկվում են համակարգված խոշտանգումների։ Այս մասին նշվում է The Guardian-ի և 12 այլ խոշոր արևմտյան ԶԼՄ-ների համատեղ հետաքննության մեջ։
Քրեական հետապնդում է հարուցվել նաև վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել արդեն 6 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):