Լուրեր
Դեսպան Քվինը հորդորել է ՀՀ ուղևորությունների ընթացքում հետևել լրահոսին
ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրել մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ։
Մարսելի քաղաքապետը ժամանել է Հայաստան
Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը։
Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա
Հրամանագիրն ինքնին ուժի մեջ է մտնում «անմիջապես՝ մինչև հետագա ծանուցում»։ Հնդկաստանը նաև արգելում է պակիստանյան նավերի մուտքը իր նավահանգիստներ։
Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց
Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։
Բաքվից Վարշավա թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան
Ուղևորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Մյուս ուղևորները ժամանակավորապես տեղավորվել են օդանավակայանի շենքում։