Լուրեր
Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն
Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։
Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ
Անհայտ անձն օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ Mercedes-ի, որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված Volkswagen-ին։
Թրամփը հիասթափվել է Մասկից․ գործարարն արձագանքել է
Հիասթափված եմ Իլոն Մասկից, Գերմանիայի կանլցեր Ֆրիդրիխ Մերսի հետ Սպիտակ տանն ընթացող հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
13 ժամով կփակվի Երևան-Սևան ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտու մի հատվածը
Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։ Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր։
Մհեր Գրիգորյանը կարևորել է տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը
Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: