Լուրեր
Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են 500 մլն դոլար արժողությամբ մեգանախագծի մասին
NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշում է՝ արհեստական բանականության գործարան-կենտրոնները 21-րդ դարի ենթակառուցվածք են. «Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնելու արհեստական բանականության հիմնարար կարողությունները և ողջ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի նորարարության և տնտեսական աճի համար»:
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ ոսկե մեդալակիր
60 կգ քաշային Հայկ Մանուկյանը Սկոպյեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 11։3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ալի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն։
Մարատ Աճեմյանը հռչակվեց Եվրոպայի պատանիների չեմպիոն
Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց` 4-2 հաշվով հաղթելով բուլղարացի մրցակցին։
Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են
Շուրջ 282 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչ այդ որոնվող տղամարդու դին։ Պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։