Լուրեր
Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ Օմանի բանակցություններին
Իրանի իշխանությունները Իսրայելի հարվածների ֆոնին հայտարարել են, որ չեն մասնակցի ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ հունիսի 15-ին նախատեսված բանակցություններին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության շուրջ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։
Իսրայելը ոչնչացրել է առնվազն 20 բարձրաստիճան իրանցի հրամանատարի. Reuters
Reuters գործակալությունը, հղում անելով տարածաշրջանային երկու աղբյուրների, հայտնում է, որ առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային զորքերի պետ Ամիր Ալի Հաջիզադեն, սպանվել են Իրանի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով:
Պատգամավորը մեղավոր է ճանաչվել, սակայն ազատվել քրեական պատասխանատվությունից
Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Արթուր Լավրենտի Սարգսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Իսրայելի հարձակումների հետևանքով մոտ 95 իրանցի է վիրավորվել. Tasnim
Իրանի 12 նահանգներում առնվազն 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների հետևանքով: