Լուրեր
Իվանիշվիլին անտեսել է Ռուբիոյի նամակը
Վրաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ «Վրացական երազանքի» ղեկավարության ոչ պաշտոնական նամակը նախագահ Դոնալդ Թրամփին «սպառնալիքներ պարունակող, վիրավորական, անլուրջ և խիստ բացասական է ընդունվել Վաշինգտոնում»:
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է, որ հուլիսի 3-ից 6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար։
Պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս փոփոխությունները. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, թե ինչի համար են արվում այս փոփոխությունները
Լեհաստանը հսկողություն է սահմանում Գերմանիայի հետ սահմանին
Լեհաստանը հուլիսի 7-ից Գերմանիայի հետ սահմանին սահմանել է ստացիոնար սահմանային հսկողություն։ Ստուգումները սկսվել են կեսգիշերից՝ 52 անցակետերում, և կտևեն առնվազն մինչև օգոստոսի 5-ը։ Նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է իրականացնել նաև Լիտվայի հետ սահմանին։
Կամ կվերանայենք աշխատակիցների քանակը, կամ նրանց աշխատաոճը կփոխվի. Տիգրան Ավինյան
Վարչական շրջանների աշխատակիցները հասարակական կարգի պահպանության աշխատակիցների տված արդյունքից էականորեն քիչ արդյունք են տալիս. արձանագրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կազմված արձանագրությունների թվերին։