Լուրեր
Ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։
6 մարզում օդի աղտոտվածության դեպքեր են բացահայտվել
Բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի պահպանության կանոնները։
Ոստիկանապետը պարգևատրել է Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։
Հայաստանում 50 նոր ամբուլատորիա է կառուցվում. Ավանեսյան
Նախարարը կարևորել է նաև առաջնային բուժօղակների դերը. «Հիվանդանոցային օղակը չափազանց կարևոր է, բայց, ի վերջո, թերապևտները, մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկներն են մարզերում տանում առողջության պահպանման հիմնական բեռը»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հաշվի առնելով՝ 50 ամբուլատորիա է կառուցվում զրոյից։
Անդրեասյանն ու Կոպիրկինն անդրադարձել են կրթական ծրագրերին,
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին: