Լուրեր
Ալիևը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան է նշանակել Ռահման Մուստաֆաևին
Սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնից հետ է կանչվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր ընտրված Փոլադ Բյուլբյուլօղլին
«Դուք մանիպուլյացիայի արքան եք». Սիմոնյանը՝ Մանուկյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե ԱԳՆ ուղղված հարցումներին շաբաթներով պատասխան չի գալիս։ Նա նաև իր մոտ եղած փաստաթղթերն է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Միրզոյանը մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում Վարշավայի անվտանգության ֆորումին։
Շրջանառության մեջ է դրվել ԵԱՏՄ-ին նվիրված նամականիշ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային:
Անդրես Ինյեստան ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 40-ամյա նախկին կիսապաշտպանը կարիերան ավարտելու մասին պաշտոնապես կհայտարարի հոկտեմբերի 8-ին: Ինյեստան ակումբային կարիերայի մեծ մասը հանդես էր գալիս 8 համարի մարզաշապիկով: