Լուրեր
ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին
Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:
Վթարի ենթարկված վարորդների վիճակը ծանր է
Հոկտեմբերի 4-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների
Բրիգադի գեներալն ասել է. «Իրանը հսկայական երկիր է և ունի բազմաթիվ տնտեսական կենտրոններ, մինչդեռ Իսրայելն ունի 3 էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան։ Մենք կարող ենք բոլորին միանգամից հարվածել»։
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 3-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք հովանավոր։ Այս տարի Ֆասթ Բանկը հանդես է գալիս «Բացահայտի՛ր աշխարհը մեր աչքերով» խորագրի ներքո և այցելուներին ներկայացնելու է իր թվային նորարարական պրոդուկտները։