Լուրեր
Ռուբիոն հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի հետ
Այսօր Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։
ԵՄ առաքելության խմբերը մշտադիտարկում են հայ-ադրբեջանական սահմանը
ԵՄ առաքելության պարեկային խմբերը մշտապես դիտարկում են հայ-ադրբեջանական սահմանը հայկական կողմից՝ աջակցելով տարածաշրջանային կայունությանը։
ԱԺ և Կառավարություն ներխուժելու գործով ևս 7 անձ է ձերբակալվել
Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Նշված 7 անձինք ձերբակալվել են:
Վնասի փոխհատուցում. պետությանը վերադարձվել է 338 հազար դոլարի համարժեք գումար
Ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին:
Ռոյ Ջոնսը մարտահրավեր է նետել Ֆլոյդ Մեյվեզերին
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս-կրտսերը ցանկություն է հայտնել դուրս գալ ռինգ Ֆլոյդ Մեյվեզերի դեմ։ Այս մասին հայտնում է Boxing News 24/7 կայքը։