Լուրեր
ԳՇ պետն այցելել է ռազմական ակադեմիա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ։
Մի շարք համայնքներում այսօր ջրանջատումներ կլինեն
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, «Վեոլիա Ջուր» ընկերությունը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցնի ջրամատակարարումը մի շարք համայնքներում և վարչական շրջաններում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Նորքի այգիներում կազմակերպվում է ծառատունկ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 9։30-ից սկսած, Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։
«Փարթի քեյքս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Անհատ ձեռնարկատեր Արմիկ Կարապետյանին պատկանող «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի (ք. Հրազդան, Միկրոշրջան, 4-րդ փողոց) արտադրական գործունեությունը կասեցվել է:
«Անկախության հռչակագիրը նրա մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ». վարչապետ
Նա նաև ասել է, որ վերջին տարիներին տասնյակ անգամներով կարդացել է անկախության հռչակագիրը. «Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստան չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,- ասել է նա: