Լուրեր
ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ուկրաինային հնարավոր հզոր հարվածի մասին
Կիևում ԱՄՆ-ը դեսպանատնից հայտնել են,որ կոնկրետ տեղեկություններ են ստացվել նոյեմբերի 20-ին «հնարավոր լուրջ օդային հարձակման» մասին։
Մեկնարկել է Փարաջանովի 100-ամյակին նվիրված 10-օրյա ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով:
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան
Ադրբեջանը Հայաստանի դեմ մշտական արբիտրաժային դատարան (Հաագա) ներկայացրել է հիմնական հայցադիմում Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների վերաբերյալ։
Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ կիսվել միջուկային տեխնոլոգիաներով
Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ կիսվել բարձր տեխնոլոգիական ոլորտների (այդ թվում՝ միջուկային տեխնոլոգիաների) մշակումներով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
41 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ: