Լուրեր
Խաչի լեռնանցքն ամբողջությամբ փակ է
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գերմանական ավտոարտադրողները բախվել են մասշտաբային ճգնաժամի
Գերմանիայում ճգնաժամ է սկսվել ավտոմոբիլային ոլորտում. Էսսենում գտնվող CAT Automobillogistik լոգիստիկ հարթակում մոտ վեց հազար նոր մեքենա է կուտակվել, որոնց համար գնորդներ չեն գտնվում:
Նոր iPhone 17 Air-ը կլինի առանց SIM քարտի
The Information-ի փոխանցմամբ՝ iPhone 17 Air-ը կդառնա Apple-ի ամենաբարակ սմարթֆոնը (5-6 մմ), ինչը բացառում է SIM քարտի բնիկի առկայությունը: Սարքը կօգտագործի Apple-ի սեփական 5G մոդեմը։
Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ԳՐԵԿՈ-ն բավարար է գնահատել ՀՀ-ի՝ հանձնարարականների կատարումը
Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի արդյունքներով: