Լուրեր
57 հաղորդում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46:
«3+3» հարթակը աշխատում ենք վերածել կազմակերպության. Գալուզին
Ռուսաստանն աշխատանքներ է տանում Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին. Գալուզին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում ստանձնած պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Վանաձորի մշակույթի պալատից գողացել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցները
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն։
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։