Լուրեր
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
Մի շարք ճանապարհներին ձյուն ու մառախուղ է
Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Նորատուսցու մեքենայում 111 հատ սիգ է հայտնաբերվել
Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ:
Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունները
Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը միասնական հայտարարություն են տարածել՝ նշելով, որ չեն ընդունում դեկտեմբերի 14-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները:
Բայդենը կհամաների մոտ 1500 մարդու
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում կշնորհի մոտ 1500 հոգու՝ մեղմացնելով դատավճիռը։ Ներում կշնորհվի նաև ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 հոգու. հայտնում է CNN-ը։