Լուրեր
Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն։
Զոհված զինծառայողների ծնողից շիրմաքարեր պատրաստելու պատրվակով գումար է հափշտակել
Նախաքննությունը շարունակվում է։
Թրամփի աջակցած բյուջետային նախագիծը ձախողվել է
Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող բյուջետային նախագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ձախողվել է, քանի որ տասնյակ հանրապետականներ հակառակվել են նորընտիր նախագահի պահանջներին: Արդյունքում Կոնգրեսն այժմ չունի հստակ ծրագիր և սա կարող է խաթարել Սուրբ Ծննդյան տոնական շրջանի ճանապարհորդությունները:
Հայ-հունական պաշտպանական խորհրդակցություններ Աթենքում
Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Բալիստիկ հրթիռներ՝ Կիևի ուղղությամբ
Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներ է արձակել Կիևի ուղղությամբ․ հայտնում է BBC-ն: