Լուրեր
Արձանագրվել է 32 ՃՏՊ
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հրդեհ Լիճք գյուղում
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։
Գնդեվազի եկեղեցու որմնանկարի վերականգնման աշխատանքները ավարտվել են
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025թ․:
Հայտնի է Ուկրաինայում Հյուսիսային Կորեայի կորուստների թիվը
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում Հյուսիսային Կորեայի կորուստները գնահատվում են մոտ 1100 մարդ:
Դավիթ Խուդաթյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։