Լուրեր
Քննարկել ենք Ուկրաինայում խաղաղության հասնելու հաջորդ քայլերը. Լամմի
Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի, ԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի և եվրոպացի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղության հասնելու հաջորդ քայլերը։
Կրակոցներ՝ Վանաձորում. կա 3 տուժած
Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով 1 հոգի և 1 հոգի էլ դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ. այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս ափ են դուրս բերել
Օգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։
Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Կրացիոս
Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ում ստորագրված համատեղ հռչակագիրը
ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված համապարփակ «Համատեղ հռչակագիրը»՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։ Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման հարցում և ճանաչում է նախա