Լուրեր
21 Փետրվարի 2025, 0:50
ԵՊԲՀ-ում փետրվարի 21-ի դասապրոցեսը հետաձգվում է
Ուրբաթ օրը նախատեսված քննությունը կտեղափոխվի երկուշաբթի, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում։
21 Փետրվարի 2025, 0:39
«Կոմիտասի պողոտան ամբողջովին անցանելի է»․ Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ «Երևան ավտոբուսի» տրոլեյբուսների և ավտոբուսների անվադողերն ամառային են։
21 Փետրվարի 2025, 0:10
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 23։55-ի դրությամբ
Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
20 Փետրվարի 2025, 23:40
«Ձնամաքրման աշխատանքներն իրականացվելու են շուրջօրյա»․ Տիգրան Ավինյան
Առավոտյան ժամը 06։00-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատելու են մայթերի մաքրման վրա։
20 Փետրվարի 2025, 23:27
Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են․ ԿԳՄՍ նախարար
«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով»։