Լուրեր
Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Սլովենիայի դեսպանի հետ
Փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Սլովենիայի Հանրապետության դեսպան Ալենկա Սուխադոլնիկի հետ:
Մարտ վարելու պարապմունքներ են անցկացրել՝ նպատակ ունենալով հեռացնել իշխանությանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։
Մերցը հաստատել է սոցիալ-դեմոկրատների հետ բանակցությունների լուրերը
Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած դաշինքի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հաստատում է, որ սոցիալ-դեմոկրատների հետ բանակցություններ են սկսվել կոալիցիայի ստեղծման շուրջ։
Շինուհայրի խաչմերուկում 175 բեռնատար է մնացել կանգնած
Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ 260, այլ եղանակով՝ 210 տրանսպորտային միջոց․ առկա է կայանած 175 բեռնատար մեքենա:
Իսպանական ընկերությունը կսկսի հրթիռներ արձակել Օմանից
Արաբական երկրում հարթակի առաջին գործարկումը սպասվում է 2027 թվականին։