Լուրեր
«Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ջրօգտագործման կասեցումները վերացվել են
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում նախկինում կատարած ստուգմամբ պարզել էին, որ տարածքի 2 խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ։
Ռուսաստանում ռադարներից անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է. զոհերի մասին չի հաղորդվում
Ռուսաստանում ռադարներից անհետացել է Ан-24 ինքնաթիռը, որում եղել է 46 մարդ: Վերջին անգամ օդանավը ֆիքսել են Ամուրի շրջանի երկնքում։
Դիտարկվել են Գորիսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում ընթանում են ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը. «Գազպրոմ»
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների մասշտաբային փոխանակում կիրականացնեն
Պայմանավորվածության մասին հայտնել են ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ղեկավարներ Ռուստեմ Ումերովը և Վլադիմիր Մեդինսկին: