Լուրեր
ՄՕԿ-ի նախագահն առաջին անգամ կին է
41-ամյա նախկին լողորդուհի Քիրստի Քովենթրին Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, նա Զիմբաբվեի սպորտի նախարարն է, երկրի պատմության ամենաշքանշանակիր մարզիկը։
Ազգերի լիգա․ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը զիջում է
Խաղակեսի վերջին 15 րոպեներին Վրաստանի հավաքականն զգալի առավելություն ուներ։
Տեղի են ունեցել հայ-ռուսական խորհրդակցություններ
Մանրամասն քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև դրա զարգացման հեռանկարները, տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների միջև համագործակցության խորացման հնարավորությունները 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա):
Երևանում տասնյակ տարիներ անազատության մեջ պահվող արջերին տեղափոխել են
Այժմ արջերը տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ կստանան մասնագիտական խնամք և բուժօգնություն։
«Որպես հմուտ տանտիրուհի՝ կասեմ․ ապասառեցումը ժամանակ է պահանջում»․ Զախարովա
Անդրադառնալով Երևանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին հարցին՝ Զախարովան նշել է․ «Ես ուզում եմ ձեզ ասել, որպես հմուտ տանտիրուհի, որ ապասառեցումը ժամանակ է պահանջում»: