Երևան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին:
Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը. հանդիսավոր արարողություն` Բորելի այգում
Երևան-Մարսել բարեկամության և համագործակցության համաձայնագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի:
Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները
Կողմերը կարևորել են մասնագետների փոխանակումը` ընդգծելով, որ համանման խնդիրներ ունեցող քաղաքները պետք է համատեղեն ուժերը` արդյունքներ գրանցելու համար:
Քաղաքապետարանը «Երիտասարդական» մետրոյի կայարանին հարող տարածքում ապօրինի շինությունը ապամոնտաժում է(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանի կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը՝ Սամվել Ղուկասյանի գլխավորությամբ Երիտասարդական մետրոյին հարող տարածքում ապօրինի շինությունը ապամոնտաժում է։
Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիայի Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիայի Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներ։