Երևան
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի և այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին: Չշահագործվող և նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան:
1 ամսով կփակվի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը։
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում. քաղաքապետարան
Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:
Երևանի շինհրապարակներում արձանագրվել է խախտման 171 դեպք
Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է սահմանված Երևանի շինհրապարակներում աշխատանքների որակի, կահավորման, նախագծերի և շինարարության թույլտվությունների համապատասխանության նկատմամբ:
Երևանի քաղաքապետարանը սպորտի և երիտասարդության հարցերի նոր վարչության պետ ունի
Երևանի քաղաքապետի հրամանով Արսեն Մաքվեցյանը նշանակվել է քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ: