Երևան
3.2 մլրդ դրամ` երևանյան հանգստի գոտիները վերակառուցելու համար
Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել հարմարավետ կենսամիջավայր: Բոլոր նախաձեռնությունների մեկնարկը տրված է, իսկ ծրագրերի հիմքում քաղաքի համաչափ զարգացման սկզբունքն է:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մայրաքաղաքի բակային տարածքներում աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով
Լայն թափով իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ նախանշվում և նախագծվում են նոր ծրագրեր:
Հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների հետ
Հանդիպման ընթացքում աշխույժ քննարկում է ծավալվել Երևանի քաղաքապետարանի՝ համայնքային ծառայողների բարեվարքության համակարգի ներդրման, պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության ծավալի մեծացման, գործունեության թափանցիկության բարձրացման, քաղաքային աղբի հավաքմանը, տեսակավորմանն ու վերամշակման առաջարկների վերաբերյալ:
Երևանը կունենա հարմարվողականության ռազմավարական ծրագիր
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական ծրագրի մշակմանն առնչվող մանրամասներ, նախանշվել ենթակառուցվածքային հիմնական ուղղությունները, որոնք նախատեսվում է ներառել ծրագրում: Առաջիկայում կմեկնարկի անհրաժեշտ ելակետային տվյալները գրանցելու և տեղայնացնելու գործընթացը: