Երևան
Երևան համայնքին պատճառվել է 15 միլիոն դրամից ավելի վնաս
Փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։
Ապօրինի զավթված բակային տարածքները վերադարձվում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մասնավորապես, Երևանի Նալբանդյան 25/14 հասցեում բնակչի կողմից ապօրինի զավթված բակային հատվածից հեռացվել են մետաղական ձողերով ցանկապատները։
Գարնանը պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ծրագիր կներկայացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ գարնանը նախատեսվում է մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ծրագիր քնարկել։
«Պետք է ապահովվեր բարձրության վրա տեղադրված կոնստրուկցիաների անվտանգությունը». Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Քանի որ կոնստրուկցիաները տեղադրվել են բավական մեծ բարձրության վրա, փակ տարածքում չեն, պետք է նաև ապահովվեր, որ դրանք ամուր ամրացված լինեն, որովհետև եթե դրանք պոկվեին, մարդկանց վնասեին, հարց էիք բարձրացնելու, որ մեր աշխատանքում թերացել ենք։ Համադրված անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և նվազագույն միջամտությունն այս լուծումն է եղել»։