Երևան
Տեղի է ունեցել «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառումը
Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով առանձնակի է կարևորված ուսումնական հաստատություններում էկո ակումբներ հիմնելու նախաձեռնությունը:
Աջափնյակում հերթական մինի ֆուտբոլի դաշտն է կառուցվել
Աջափնյակ վարչական շրջանում կառուցվեց հերթական մինի ֆուտբոլի դաշտը` Նազարբեկյան 9 շենքի հարևանությամբ:
Քաղաքապետը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին՝ հետագա առաքելության մեջ
Երևանի քաղաքապետն ընդունել է ԱՄՆ դեսպան Թրեյսիին, ով ավարտում է իր առաքելությունը:
Ամփոփվել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները. նախագծին մասնակցել է Երևանի հանրակրթական 70 դպրոց
Նախագծով այս տարի Երևանի 70 դպրոցում նախապես տեղադրվել է 3500 տեսակավորման աման՝ պլաստիկե և թղթե թափոնների համար, կազմակերպվել են դասընթացներ ընտրված դպրոցների ավելի քան 3465 6-րդ դասարանցիների համար, ինչպես նաև հատուկ դասընթացավարների դասընթաց՝ որում ընդգրկված էր ընտրված 70 դպրոցների ուսուցիչ:
Թվայնացվել է Երևանի պատմության թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ
Թվայնացվել է Երևանի պատմության թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։