Երևան
Իրանական ընկերություններին են ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը
ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ:
Ժամը 22։00-ից մինչև առավոտյան 07:00-ն փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ն փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը:
Կարևորվել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում
Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում ևս նախաձեռնվել է մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը, որն այժմ նախագծման փուլում է:
Քաղաքացիների կողմից անօրինական ձևով փակված փողոցը բացվել է
Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց-Խաչատրյան փողոցները միացնող նորակառույց ճանապարհի հետ հատվող փողոցը, որն անօրինական ձևով փակվել էր քաղաքացիների կողմից, բացվել է մեր համապատասխան աշխատակիցների կողմից:
Քաղաքապետարանում քաղաքացիների փաստաթղթերը կընդունվեն մինչև 17։30-ը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության՝ քաղաքացիների սպասարկման բաժնի Արգիշտիի փողոցի հ. 1 և Փ. Բուզանդի փողոցի հ. 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերում քաղաքացիների սպասարկում իրականացնող գրասենյակներում փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է ժամը 17:30-ին՝ դրանք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգ մուտքագրելու և արխիվացման նախապատրաստելու նպատակով: