Երևան
Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Լիոն քաղաքի պատվիրակությանը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը:
400 նոր վերելակներ կտեղադրվեն Երևանի 10 վարչական շրջաններում. Տիգրան Ավինյան
Շենքերի հասցեներն ըստ վարչական շրջանների՝
Վերաբացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգված հ. 71 մանկապարտեզը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Բոլոր այն մանկապարտեզները, որոնք որոշակի գրագետ չափորոշիչներով ի սկզբանե պլանավորված նախագծեր են ունեցել, միշտ հաջող հիմնանորոգում են ստանում: Շուտով ունենալու ենք ևս մեկ ծրագիր՝ ի շարունակություն այս ծրագրերի, որտեղ 30 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա նույն այս մեթոդով ու չափորոշիչով նորոգվելու են, դառնալու են էներգաարդյունավետ, ավելի քիչ էներգիա են ծախսելու, և ավելի հարմարավետ են դառնալու»,- նշել է Տիգրան Ավինյանը:
15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախորդ լուսավորության համակարգը, որը տեղադրվել էր դեռևս 2004 թվականին, էներգատար էր ու չէր համապատասխանում ժամանակակից էներգաարդյունավետության ստանդարտներին և պահանջներին։