Երևան
«Մինչև սեպտեմբերի 1-ը հին «գազել»-ներով սպասարկվող բոլոր գծերը փոխարինված կլինեն նոր ավտոբուսներով». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Գործող երթուղային ցանցը թվայնացվել է, արդյունքում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրվել են «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիները․ դրանք 24-ն են։ Ուսումնասիրության արդյունքում իրականացվել են ավտոբուսային ու միկրոավտոբուսային կրկնվող գծերի համադրումներ, որ հնարավոր լինի նոր շարժակազմով սպասարկել»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Արզումանյան փողոցի վթարային շենքեր բնակիչների վարձի մի մասը կփոխհատուցի քաղաքապետարանը
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր ներկայացրել է Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման և դրանց փոխարեն նոր բազմաբնակարաններ կառուցելու ծրագիրը։
Տիգրան Ավինյանն առաջարկել է վերանայել գծանշման աշխատանքների որակն ու պահանջները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց հաջորդ տարվանից վերանայել գծանշման աշխատանքների որակն ու պահանջները. «Փողոցները, որտեղ իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ, գծանշման աշխատանքներում դիտարկել տերմոպլաստը՝ որպես ավելի բարձր որակի նյութ, որը երկար է ծառայում»։
Համայնքային մանկապարտեզներին կտրվի երկարօրյա ունենալու հնարավորություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մի քանի հանձնարարական տվեց։
Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։