Երևան
«Ռեֆորմների արդյունքում հասարակական տրանսպորտը պետք է լինի մաքսիմալ հասանելի և արագաշարժ». Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է տրանսպորտային ռեֆորմներին։
«Ոսկե ծիրան»-ը կամփոփվի «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագրով՝ Գաֆեսճեան քանդակների պուրակում
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 16-ին, ժամը 20:00-ին, Գաֆեսճեան քանդակների պուրակում (Կասկադ համալիր) տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման միջոցառումների շրջանակում։
Երևանյան 28 փողոցներում «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Ըստ նախագծի, «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:
Վարդավառին ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի և ձնագնդի
Հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը:
Տիգրան Ավինյանի պաշտոնական հրավերով աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը կմասնակցի երևանյան փառատոնին
Լոս Անջելեսի «Հոլիվուդ բոուլ»-ում («Hollywood bowl») կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը: