Երևան
Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները. կկառուցվի նոր աղբավայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ:
Տորք Անգեղ արձանի հարակից պուրակի կառուցման աշխատանքները շարունակվում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Տորք Անգեղ արձանի հարակից պուրակի կառուցման աշխատանքները շարունակվում են, այս պահին ընթանում են հենապատերի կառուցման աշխատանքները։
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր
Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ու Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված «Փոխըմբռնման և գործընկերության բազմակողմ» հուշագրով պաշտոնապես տրվեց ծրագրի մեկնարկը։
Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սաֆյան անցուղում:
Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան – Վաղարշյան փողոցների խաչմերուկում: