Երևան
620 մլն դրամ` Երևանի մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար
Անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց և արատային ռելսերը
Հերացի փողոցում առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աջափնյակում իրականացվել են ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցները, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի ,ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների հետ համատեղ այսօր Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում իրականացրին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Աջափնյակի ղեկավարը հետևել է վարչական շրջանում իրականացվող աշխատանքներին
Վարչական շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո իրականացվում են տարբեր հասցեներում բնակիչների կողմից բակային տարածքների զավթված, ցանկապատված հատվածների քանդման աշխատանքներ։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տեղական հարկերը
«Սիրելի երևանցիներ, մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ անհրաժեշտ է իրականացնել համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի ձեր պարտավորությունները (գույքահարկի, հողի հարկի և աղբահանության պարտքի վճարում)` տույժերից և տուգանքներից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում: