Միջազգային
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Նա ընդգծել է, որ Հունգարիան միշտ հավատարիմ է մնացել «մեկ Չինաստան» սկզբունքին։
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Առանց ՆԱՏՕ-ի օգնության Ուկրաինան չէր կարողանա այսքան ժամանակ պաշտպանվել։
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
ՉԺՀ-ի մաքսային վարչության տվյալներով՝ 2024 թվականի ապրիլին ՌԴ մատակարարումների ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է 10,8 տոկոսով։ Մարտին անկումը, իր հերթին, կազմել է 13 տոկոս, գրում Է Reuters գործակալությունը հինգշաբթի, մայիսի 9-ին:
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին նշանակել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան:
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Մոսկվան և Երևանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա: