Միջազգային
«Ձեր հաղթանակը մեր հաղթանակն է». Զուրաբիշվիլին՝ Սանդուին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ:
Վերջին հարցման տվյալներով Թրամփը հավասարվել է Հարրիսին
The New York Post թերթի պատվերով նախագահական ընտրություններից առաջ անցկացված վերջին հարցման տվյալները վկայում են այն մասին, որ Դոնալդ Թրամփը հավասարվել է Քամալա Հարրիսին՝ հաղթահարելով հոկտեմբերի սկզբից նկատված 4% տարբերությունը։
Արդեն քվեարկել է 75 մլն ամերիկացի. Axios
Կիրակի օրվա դրությամբ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում վաղաժամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 75 միլիոն ամերիկացի: Սա 2020թ․ ընտրողների ընդհանուր թվի գրեթե կեսն է։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Սանդուն պարտվել է Մերձդնեստրում և Գագաուզիայում
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կողմից պաշտոնանկ արված նախկին գլխավոր դատախազ, ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության թեկնածու, գագաուզական ծագմամբ Ալեքսանդր Ստոյանոգլոն իր հայրենիքում առաջատարն է բացարձակ առավելությամբ. նա ստանում է ձայների 97,04%-ը, Սանդուն՝ ընդամենը 2,96%։ Այս մասին ասվում է Մոլդովայի ԿԸՀ կայքում։
Իրանի բանակի մասնակցությամբ լայնածավալ հարձակում է նախապատրաստվում. WSJ
Իրանը համապարփակ պատասխան է նախապատրաստում հոկտեմբերի 26-ի հարվածի համար, որը կներառի ավելի հզոր մարտագլխիկներ և այլ զինատեսակներ: