Միջազգային
Ֆրանսիական Air France-ը և լեհական LOT-ը հետաձգել են դեպի Իսրայել թռիչքների մեկնարկը
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հայտնել է, որ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ երկարացնում է իր բոլոր չվերթների չեղարկումը դեպի Իսրայել: Այսօր էլ լեհական LOT ավիաընկերությունն էր հայտարարել, որ մինչև նոյեմբերի 27-ը երկարացնում է դեպի Իսրայել չվերթների չեղարկումը
Փեզեշքիանը շնորհավորել է Կոբախիձեին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Վրացական երազանքին» շնորհավորել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Մոլդովայի ընտրություններին ՌԴ միջամտության մեղադրանքները մերկապարանոց են». Պեսկով
Ռուսաստանի հանդեպ մեղադրանքները, թե իբր փորձել ենք միջամտել Մոլդովայի ընտրություններին, մերկապարանոց են․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հոլիվուդյան աստղերին ստիպել են աջակցել Հարիսին». Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ հոլիվուդյան աստղերը ճնշումների են բախվել․ նրանց ստիպել են աջակցել նախագահի թեկնածու Քամալա Հարիսին։
Թրամփը վիրավորել է Շիֆին և Փելոսիին
Միչիգանում կայացած հանրահավաքում Դոնալդ Թրամփը վիրավորել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին և կոնգրեսական Ադամ Շիֆին․ հաղորդում է բրիտանական The Guardian թերթը: