Միջազգային
Թրամփը հայտնել է ՆԳ նախարարի իր թեկնածուի անունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դուգ Բուրգումը կդառնա ներքին գործերի նախարարի իր թեկնածուն:
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ
The New York Times-ը հայտնում է, որ Դոնալդ Թրամփի մերձավոր խորհրդական Իլոն Մասկը երկուշաբթի Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։ Ըստ պարբերականի իրանցի աղբյուրների՝ քննարկվել է, թե ինչպես կարելի է մեղմել Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը։
Զեկույց. ԱՄՆ զինված ուժերում ավելացել են ինքնասպանությունները
2022թ. համեմատ ԶՈՒ ակտիվ կազմում ինքնասպանությունների մակարդակն անցյալ տարի աճել է 12%-ով, իսկ պահեստազորում՝ 8%-ով։
Թբիլիսին ամանորյա միջոցառումների վրա կծախսի 3.1 մլն դոլար
Թբիլիսիի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար կհատկացնի շուրջ 8,6 մլն լարի (3,1 մլն դոլար):
«Միջուկային օբյեկտները չպետք է ռազմական հարձակումների թիրախ դառնան». Գրոսսի
Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն, չպետք է ռազմական հարձակումների թիրախ դառնան։