Միջազգային
Մակրոնը Լոնդոնին կոչ է արել համատեղ նվազեցնել կախվածությունը Չինաստանից և ԱՄՆ-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Միացյալ Թագավորության խորհրդարանում իր ելույթում հայտարարել է, որ Լոնդոնն ու Փարիզը պետք է միասին դիմագրավեն աշխարհում աճող սպառնալիքներին և նվազեցնեն կախվածությունը Միացյալ Նահանգներից և Չինաստանից։
Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով
Այս քայլը շփոթություն է առաջացրել վարչակազմում և ստիպել պաշտոնյաներին դժվարությամբ բացատրել այդ որոշումը Կոնգրեսին և Կիևին:
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ռուս զինվորականները չորեքշաբթի գիշերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են կիրառել Ուկրաինայի վրա. արձակվել է 728 անօդաչու թռչող սարք և 13 «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ, առավոտյան ամփոփագրում հայտնել են Ուկրաինայի օդային ուժերը:
Նեթանյահուի հետ Թրամփի հանդիպումը 90 րոպե է տևել
Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե։
Ջրհեղեղներ Նյու Մեքսիկոյում. կան ավերածություններ
Նյու Մեքսիկոյի լեռնային քաղաքը, որը նախորդ տարի տուժել էր անտառային հրդեհներից, այժմ էլ բախվել է վտանգավոր ջրհեղեղի։