Միջազգային
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է ՌԴ խորքերին
Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է ATACMS՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։ Լուրը պաշտոնապես հաստատում է ՌԴ ՊՆ-ն, իսկ ուկրաինական աղբյուրները ոչ պաշտոնական հղումներ են անում իրենց ՊՆ աղբյուրներին։
Բժանիան հեռացվեց նախագահի պաշտոնից
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։
«Մենք չպետք է Թրամփից հրաշք սպասենք». Զելենսկի
«Անհրաժեշտ է աշխատել ամեն օր, ոչ թե հրաշք սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից»․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում։
Զուրաբիշվիլին ՍԴ-ում կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է սահմանադրական դատարան և կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Զուրաբիշվիլին կարծում է, որ դրանց արդյունքում խախտվել են գաղտնիության և համընդհանուր քվեարկության սկզբունքները:
ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձև է ընդունվել
Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 79-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձև։