Միջազգային
Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հինգշաբթի օրը ձերբակալության օրդեր է տվել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին, դատարանը հայտարարություն է տարածել «X»-ի իր պաշտոնական էջում։
Բայդենը մտադիր է դուրս գրել Ուկրաինայի 4,6 միլիարդ դոլարի պարտքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է դուրս գրել ԱՄՆ-ին ուկրաինական 4,6 միլիարդ դոլարի պարտքը: Այս մասին ասվում է Բայդենի վարչակազմի՝ Կոնգրեսին ուղղված նամակում, որը որը հասանելի է Bloomberg լրատվական գործակալությանը։
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել
Մարիա Զախարովային զանգահարել են ճեպազրույցի ժամանակ և խնդրել չմեկնաբանել Ուկրաինայի ուղղությամբ բալիստիկ հրթիռների հարվածը։
Իվանիշվիլին Կոբախիձեին ներկայացրել է վարչապետի պաշտոնում
Վրաստանում վարչապետի պաշտոնում «Վրացական երազանքի» թեկնածուն կլինի կառավարության գործող ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է` Storm Shadow հրթիռներ է խոցել
Ռուսական ՀՕՊ-ն երեկ Ուկրաինայի հետ հակամարտության գոտում երկու Storm Shadow հրթիռ է խոցել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից: