Միջազգային
Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփ-Պուտին հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթվա վերջին
Հանդիպման վայրը դեռևս քննարկվում է․ դիտարկվում են ԱՄԷ-ի, Հունգարիայի, Շվեյցարիայի և Հռոմի տարբերակները։

Ռուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթամբարին, կան վիրավորներ
Հարվածը հրդեհ է առաջացրել և վնասել է դիզելային վառելիքի խողովակաշարը։ Այս մասին РБК-Ուկրաինային հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։

Իրանում աճում է դժգոհությունը Ռուսաստանից. CNN
Իրանի իշխանությունները գնալով ավելի են նյարդայնանում Ռուսաստանի դիրքորոշումից, որին Թեհրանն աջակցում էր զինամթերքով և ԱԹՍ-ներով. գրում է CNN -ը:
Պուտինն ու Մոդին քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։