Միջազգային
Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով Կիև Է ժամանել
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս ժամանել է Կիև։ Նա նախատեսում է քննարկել Ուկրաինային հետագա օգնության հարցը և գնահատել ռազմական իրավիճակը: Այս մասին նախարարը հայտնել Է DPA գործակալությանը։
Զելենսկին և Մակրոնը քննարկել են ֆրանսիական նախաձեռնությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Փակ են Կալուգայի, Կազանի, Սարատովի և Տամբովի օդանավակայանները
Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի գերատեսչությունը հայտարարել է Կալուգայի, Կազանի, Սարատովի և Տամբովի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին:
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնությանը. Reuters
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները այսօր կհանդիպեն Դոհայում՝ համաձայնեցնելու Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերջին կետերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գերմանիան Ուկրաինային է փոխանցել նորագույն RH 155 հաուբիցը. Stuttgarter Zeitung
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել Է Ուկրաինային առաջին RH 155 անվավոր հաուբիցի փոխանցման մասին։ Այս մասին հաղորդում է գերմանական Stuttgarter Zeitung թերթը։