Միջազգային
Կորեայում կործանված ինքնաթիռի շարժիչներում թռչնի փետուրներ են հայտնաբերվել
Անցած ամիս երկրում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել էր 179 մարդ։
«ՌԴ - ի հետ հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն». Փեզեշքիան
Մեր գերագույն առաջնորդը և մենք այդպես ենք նայում հարցին. տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև պայմանավորվածություններով։ Մեր տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը կարող է միայն սրել և ապակայունացնել իրավիճակը
«Ձեր այցն առանձնահատուկ նշանակություն ունի». Պուտին
Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրվող համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը խթան կհաղորդի բոլոր ուղղություններով գործնական համագործակցությանը․ այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
«Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի». Փեզեշքիան
«Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
Ֆիդանը կայցելի Բաքու. կքննարկվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը գործնական այցով կմեկնի Ադրբեջան․ այս մասին հայտնում է թուրքական մամուլը։