Միջազգային
Շոլցը խոստացել է, որ Գերմանիայում առնվազն 100 տարի պողպատ կարտադրեն
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Հս․ Ռեյն-Վեստֆալիայի Դուիսբուրգ քաղաքի մետալուրգիական գործարան և աշխատողներին խոստացել, որ երկրում պողպատի արդյունաբերությունը չի տուժի։
«Ես ուզում եմ, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր». Թրամփ
«Ես ուզում եմ, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր, բայց այն երկիրը, որը չի կարող միջուկային զենք ունենալ»․ այս մասին Truth սոցցանցի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։
«Պատերազմն ավարտելու՝ Թրամփի ռազմավարությունը կներկայացվի Մյունխենի համաժողովում». Քելլոգ
«Ես անհամբերությամբ սպասում եմ՝ ներկայացնելու Դոնալդ Թրամփի ծրագրերը Ուկրաինայում արյունալի և ծախսատար պատերազմին վերջ տալու համար։ Ես կհանդիպեմ Ամերիկայի դաշնակիցների հետ, որոնք պատրաստ են աշխատել մեզ հետ», - X-ում գրել է նա:
Ֆիդանը քննադատել է Թրամփի նախաձեռնությունը
Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին քննադատել է Գազայի փախստականներին արաբական երկրներում բնակեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը: Նա Սպիտակ տան ղեկավարի ծրագիրը միանգամայն անընդունելի է անվանել ինչպես Անկարայի, այնպես էլ՝ տարածաշրջանի երկրների համար:
«Զելենսկին լեգիտիմության խնդիրներ ունի, բայց մենք բաց ենք». Պեսկով
Վլադիմիր Զելենսկին լեգիտիմության տեսանկյունից մեծ խնդիրներ ունի, բայց Ռուսաստանը բաց է բանակցությունների համար․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: