Միջազգային
Բողոքի ցույցեր Զելենսկու դեմ՝ հակակոռուպցիոն մարմինների անկախությունը սահմանափակող օրենքի պատճառով
Երկրի խորհրդարանը երեքշաբթի ընդունել է մի օրենք, որը էապես սահմանափակում է հակակոռուպցիոն երկու առանցքային մարմինների՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության (SAPO) անկախությունը։

Սիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Ադրբեջանում կբանակցեն
Ըստ Al Hadath և Al Arabiya պարբերականների աղբյուրների, Սիրիայի վարչակազմի և Իսրայելի միջև անվտանգության ոլորտում հաղորդակցությունը վերսկսվել է՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։

Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր է սկսվեն այսօր երեկոյան
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23 - ին, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով թուրքական պետական TRT Haber պարբերականին։

Թրամփը հայտարարել Է Ճապոնիայի հետ 550 մլրդ դոլարի գործարքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան 550 մլրդ դոլար կներդնի ամերիկյան տնտեսության մեջ, և դա, նրա խոսքով, հնարավոր է դարձել իր նախաձեռնությամբ:
Աղդամում և Մարտակերտում հրդեհները շարունակվում են
Աղդամի և Մարտակերտի անտառներում խոշոր հրդեհները շարունակվում են։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ տարածքի աղտոտվածությունը ականներով և չպայթած արկերով բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները և սպառնալիք ստեղծում հրշեջների համար: