Միջազգային
Ընթանում է Մեդինսկի-Ումերով հանդիպում
Ստամբուլում այս պահին ընթանում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի և Ուկրաինայի նախկին ՊՆ, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի տետ-ա-տետ հանդիպումը։
Էրդողանի հետ քննարկվել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու համատեղ հանդիպման հարցը
Ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է Զելենսկու, Պուտինի, Թրամփի և Էրդողանի միջև համատեղ հանդիպման հարցը։ Այս մասին հայտարարել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Ինչպես հայտնել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, Ստամբուլում պատվիրակությունների հանդիպումից առաջ, Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Պատգամավորը 11 անգամ քվեարկել է նիստում, որի ընթացքում հայտարարվել է նրա մահվան մասին
Վիճահարույց նախագծի ընդունումից անմիջապես հետո պատգամավորի մահվան մասին հայտնել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
ԱՄՆ-ն «Ոսկե Գմբեթ» նախագծում կփորձի հրաժարվել SpaceX-ից
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնն ու Սպիտակ տունը դեռ մինչ հունիսի 5-ի Թրամփ-Մասկ հրապարակային վեճը սկսել էին այլընտրանքներ դիտարկել՝ SpaceX-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով։