Միջազգային
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները վայրէջք են կատարել Սամարայում և Կազանում՝ Մոսկվայի շրջանի վրա ԱԹՍ-ների լայնածավալ հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է ռուսական «Интерфакс»-ը։
Ալիևի հետ քննարկել ենք խաղաղության բանակցությունների հարցը. Էրդողան
Երեկ կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների հարցը։
Մոսկվայում ԱԹՍ-ների հարվածից երկու մարդ է զոհվել
Մոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, երկուսը մահացել են։ Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարությունը։
Ուիթկոֆը կայցելի Մոսկվա. Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կայցելի Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը։
«Խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան». Բայրամով
Հայաստանը դեռևս պահպանում է տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ, երկրում նկատվում են ռևանշիստական տրամադրություններ, Այս ամենը խոչընդոտ է մնում Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին: