Միջազգային
«Մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի փոխադարձ վերաբերմունքից». Պեսկով
Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և մտադիր է հետագայում զարգացնել երկկողմ հարաբերությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Westinghouse-ի համար առանձնահատուկ հետաքրքիր է Զապորոժիեի ԱԷԿ-ը. NYT
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վերջերս կայացած զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը անակնկալ հետաքրքրություն է հայտնել ուկրաինական ատոմային էլեկտրակայանների նկատմամբ։
Մակրոնը Ուկրաինայի հարցով նոր գագաթնաժողով է հրավիրում
Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ մարտի 27-ին Փարիզում տեղի կունենա նոր գագաթնաժողով, որտեղ կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի դաշնակիցները
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները կտեղակայվեն հարակից սենյակներում
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հետ տեղի կունենան միաժամանակ՝ հարակից սենյակներում: Այդ մասին մարտի 20-ին ABC-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը:
Շոյգուն կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Փհենյան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: