Միջազգային
Թուրքմենստանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը
Փետրվարի 14-ից Թուրքմենստանում մեկնարկել Է նախագահական ընտրարշավն ու թեկնածուների առաջադրման փուլը:
ԵԱՀԿ առաքելությունը լքում է ուկրաինական Դոնեցկը
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ դիտորդական առաքելությունը՝ տեղակայված Դոնեցկում, սկսել է լքել քաղաքը։
Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են բռնագրավել ռուս օլիգարխների ունեցվածքը
«ՌԴ որոշ օլիգարխներ հսկայական բաժնետոմսեր ունեն Գերմանիայում։ Եթե ֆինանսավորման հետ կապված կասկածներ կան, դրանք պետք է բռնագրավել»,֊ հայտարարել է լիբերալ խմբակցության ղեկավարի տեղակալ Լամբսդորֆը։
Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցությունը ցանկացած ձևաչափով նպաստավոր է
Բաքվի երկխոսության զարգացումը ԵԱՏՄ-ի հետ, ցանկացած ձևաչափով կնպաստի առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային- լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը և ընդհանուր առմամբ օգտակար կլիներ տարածաշրջանի բոլոր պետությունների համար, հայտարարել է Եվդոկիմովը։
Շտայնմայերը վերընտրվել է Գերմանիայի նախագահ
Գերմանիայի Դաշնային ժողովը կիրակի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել երկրորդ հնգամյա ժամկետով։